ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)


Տեսանյութ



ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:  

Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցմանկետերում  մաքսային  սպասարկման և հսկողության վարչության  «Գոգավան»  մաքսային  անցման  կետ  է ժամանել  թեթև  մարդատար տրանսպորտային միջոց, որը  ՀՀից  պետք է շարժվեր դեպի Վրաստան:  Մեքենան ենթարկվել է  մաքսային  զննության: Տրանսպորտային միջոցի սրահի  հետնամասի աջ ևձախ կողմերում գտնվող բաժակների  համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց  հետո հանտնաբերվել  ենմաքսային  հսկողությունից  թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:

Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր  քաշը կազմել է  3 կգ 319  գրամ, որից  540 գրամը` ոսկենման մետաղից  են եղել, իսկ 2779 գրամը` սպիտակ ոսկուն  կամ արծաթին  նմանվող  մետաղից։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մանրամասները՝ տեսանյութում




Leave a Comment