17 փետրվարի 2026 – 11:10 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 17-19-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, ինչպես նաև 20-21-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան և 19-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի + 13-15 աստիճանի, իսկ երեկոյան՝ +7…+9 աստիճանի: