Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու սոտարգրահավաք է սկսվել, որը հասանելի է armspyurk.com կայքում։
Այն մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ գործողությունների ֆոնին։
«Ձեր ստորագրությունը քաղաքական դիրքորոշում չէ։ Ստորագրելով դուք արտահայտում եք քաղաքացիական դիրքորոշում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։ Այս կայքում ստորագրությունը յուրաքանչյուր հայի դիրքորոշումն է»,- ասված է հայտարարության մեջ։
Այս պահի դրությամբ ստորագրությունների թիվը հասել է 4940-ի։ Նշվում է, որ ստորագրությունները հանրային ցուցակի մաս են դառնալու։ Ստորագրահավաքի կազմակերպիչների վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշվում է, որ կայքը հայ ինքնությունը կորցնել չցանկացող մարդկանց ձայների արխիվն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել:
Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
Կարդացեք նաև՝
