Աննա Հակոբյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, սոցցանցում հայտնել է Հակոբյանը:
«Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ», – գրել է նա:
Հակոբյանը, սակայն, չի պարզաբանել, թե արդյոք նրանք իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցել են:
Փաշինյանը 2025-ի ամռանը պարզաբանել էր, թե ինչու ինքն ու Հակոբյանն ամուսնացած չեն: Նա ասել էր, որ քանի որ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատեն, իր գույքը բռնագրավելու են, իրենց ամուսնությունը չեն գրանցել, որպեսզի կարողանա ընտանիքը պաշտպանել:
