Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Թրամփ

Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ միանա բանակցային գործընթացին: 

Մասնավորապես, Թրամփին հարցրել են, թե ինչ է նա ակնկալում Ժնևում կայանալիք բանակցություններից, որոնց մասնակցելու են նրա ներկայացուցիչներ Ջեյսոն Գրինբլատը և Ջարեդ Քուշները։

«Սրանք կարևոր բանակցություններ կլինեն: Եվ դրանք կլինեն բավականին պարզ. Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ: Այսքանը կարող եմ ասել: Մենք ուզում ենք, որ նրանք դա անեն»,- ի պատասխան՝ արձագանքել է Թրամփը։ 

Ինչպես հաղորդել էինք, փետրվարի 17-18-ին Ժնևում կկայանա ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների նոր փուլ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment