Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Թաթարստանի Հանրապետության վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT-ին։ Տեղացի բնակիչների խոսքով՝ Կազանի ծայրամասում տեղի են ունեցել ուժեղ պայթյուններ։ Պայթյուններից բացի, հաղորդվել է մի շարք անօդաչուների հայտնաբերման մասին։ Բացի այդ, Կազանի շրջանի տներում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։
Պայթյուններ են գրանցվել նաև Նիժնեկամսկում։ Հրապարակման պահին հարձակման հետևանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկար։