ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն իտալական Միլան քաղաքում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես են եկել ազատ ծրագրում։
Նրանք վաստակել են 114,39 միավոր, ընդհանուր միավորը՝ 180,66։ Գեղասահորդները ելույթ են ունեցել «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմի երաժշտության ներքո։
Կարճ ծրագրի շրջանակում Ակոպովան և Ռախմանինը ներկայացրել էին իրենց ելույթն Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո և վաստակել 66,27 միավոր՝ հաղթահարելով որակավորման փուլը։
