Իսրայելը սպառնացել է վերսկսել պատերազմը Գազայում 60 օրվա ընթացքում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելը նախատեսում է ՀԱՄԱՍ-ին 60 օր ժամանակ տալ զինաթափվելու համար, և եթե շարժումը չկարողանա դա անել, իսրայելական բանակը կվերսկսի պատերազմը Գազայում: Դրա մասին հայտարարել է Իսրայելի կաբինետի քարտուղար Յոսի Ֆուչսը, գրում է The Times of Israel-ը:

Ֆուչսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը խնդրել է 60-օրյա ժամկետը, և «մենք հարգում ենք այն»:

Նա պարզաբանել է, որ ինքը վստահ չէ, թե երբ է սկսվում 60-օրյա ժամկետը, սակայն այն կարող է հաշվարկվել հինգշաբթի (փետրվարի 19-ին) անցկացվելիք Խաղաղության խորհրդի համաժողովի մեկնարկից:

Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ը «ստիպված կլինի հրաժարվել իր բոլոր զենքերից»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment