Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տղամարդ է մահացել․ ԶԼՄ – Armenia Today

Արարատի մարզի Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով տղամարդ է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում նույն մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած Lada Priora ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով նա տեղում մահացել է։

Նշվում է, որ դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment