Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ինը ռուս մարզիկների և Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչի նկատմամբ։
Պատժամիջոցների ցանկում են ըմբիշներ Եվգենի Բայդուսովը և Իմամ Գանիշովը, նետաձիգ Սվետլանա Դաշինիմաևան, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը, թեքվանդոիստ Վլադիսլավ Լարինը, մարմնամարզիկ Անգելինա Մելնիկովան, ձյուդոիստ Մադինա Թայմազովան, թեքվանդոիստ Մաքսիմ Խրամցովը և բռնցքամարտիկ Ֆեդոր Չուդինովը։
