Խաղաղության 2 սցենար. ինչ են պայմանավորվել հայ և ադրբեջանցի փորձագետները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության 2 սցենար. ինչ են պայմանավորվել հայ և ադրբեջանցի փորձագետները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը, մասնակիցների գնահատմամբ, կարևոր քայլ էր փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհին։

Քննարկումների առանցքում եղել են խաղաղության գործընթացի հեռանկարները, ապաշրջափակման հնարավորությունները, մեդիա համագործակցությունը և տնտեսական կապերի վերականգնումը։

Մասնագետները համոզված են՝ նման ձևաչափի հանդիպումները հնարավորություն են տալիս վերանայել տարիներով ձևավորված կարծրատիպերը։

Բորիս Նավասարդյանի խոսքով. «Մեր ադրբեջանցի գործընկերները, որոնց հետ մինչ այդ առիթ չէր եղել շփվելու, ունեին իրենց պատկերացումները՝ թե ովքեր ենք մենք, ինչ հայացքներ ունենք, ինչպիսի պատկերացումներ ունենք»։

Ըստ նրա՝ նման շփումները կարևոր են ոչ միայն անձնական մակարդակում, այլև ազդում են հանրային խոսքի վրա․ փոխվում են շեշտադրումները, մեղմանում է հռետորաբանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղության համաձայնագրի կնքման հնարավոր սցենարները։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի հարցում հնարավոր է «համակցված լուծում» լինի. համաձայնագրի ստորագրում, ընտրություններ Հայաստանում, ապա նոր Սահմանադրության հանրաքվե և վերջնական վավերացում խորհրդարանների կողմից։

Երկրորդ տարբերակը, ըստ Քոչինյանի, ենթադրում է ընտրություններից հետո համաձայնագրի ստորագրում և վավերացում. «Երկու սցենարն էլ այս պահին հավանական են։ Չեմ բացառում, որ այս տարվա ընթացքում մենք կտեսնենք առնվազն խաղաղության համաձայնագրի ստորագրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment