Հանրապետությունում ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները բոլոր շահառուների համար վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Եթե այսօր 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն էր տրված թոշակը կամ նպաստը «Հայփոստ»-ի աշխատակցի միջոցով ստանալ տանը, ապա ապրիլի 1-ից դա չի լինելու։ Գումարները քաղաքացուն փոխանցվելու են բացառապես անկանխիկ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը սա կարևոր որոշում համարեց։
«Ցանկացած նորույթ իր մեջ ունի այդ բացասական ու վանող երևույթը։ Եթե մենք դրանով առաջնորդվենք, որևէ հարաբերություն, առավել ևս տնտեսական հարաբերություն, դժվար թե լուրջ զարգացումներ ունենա։ Այնպես որ կարծում եմ՝ հա, սկզբում ինչ-որ մի բան գուցե կանխիկացնի, ես էլ դա ընդունում եմ, պապիկ ա, տատիկ ա թոռնիկին մի հատ կոնֆետի, մի հատ բուֆետի փող կտա, բայց երբ ինչ-որ մի բան այնուհանդերձ անկանխի վճարում անի և հաջորդ ամիս որոշ գումար ստանա, կհարմարվի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։