Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բուդապեշտում խոսել է Իրանի մասին և նշել, որ երկրի հետ համաձայնության գալը դժվար կլինի, բայց կփորձեն անել հնարավորը․
«Կարծում եմ՝ եթե այստեղ հնարավորություն լինի դիվանագիտորեն համաձայնության գալ, որը կլուծի մեզ մտահոգող հարցերը, մենք կլինենք թափանցիկ և կողջունենք այն: Բայց ես նաև չեմ ուզի չափազանցնել. դա դժվար է լինելու:
Շատ դժվար է եղել Իրանի հետ իրական համաձայնություններ կնքել, քանի որ մենք գործ ունենք արմատական շիա հոգևորականների հետ, որոնք աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
