ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, անդրադարձ կատարելով նախագծվող ամերիկյան մոդուլային ԱԷԿ-ին, ընդգծել է, որ այն ունի մի շարք առավելություններ։
«Այն պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատելու՝ վթարային իրավիճակներում մոդուլային ԱԷԿ-ի սառեցման համար մարդու միջամտության կարիք չկա»,-նշել է ՀԾԿՀ նախագահը։ Նրա խոսքով՝ 80-90%-ով իրենց հիմնական բաղկացուցիչ սարքավորումներն ու մասերն արտադրվելու են արտադրող գործարանում։ Միայն տեղափոխվելու են այն երկիր, որտեղ տեղակայվելու են և լեգոյի սկզբունքով հավաքվեն։
