Սահմանադրությունը թույլ չի տա. ՔՊ-ական պատգամավորը՝ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու հնարավորության մասին


Քաղաքականություն


Գործարար Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ երկրի վարչապետ։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը պարզապես թույլ չի տա նրան առաջադրել իր թեկնածությունը և դառնալ կառավարության ղեկավար։


Leave a Comment