Սուրենյան. Շարունակում ենք տաքանալ – PanARMENIAN.Net

Սուրենյան. Շարունակում ենք տաքանալ

16 փետրվարի 2026 – 16:23 AMT

PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան տեսանյութում ասել է, որ «շարունակում ենք տաքանալ»:

«Ըստ Հայհիդրոմետի կանխատեսումների՝ հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, այլև փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 3-5 աստիճանով»։

Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև: Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկային ժամերին սպասվում է +15 աստիճան:

Leave a Comment