Հայաստանում գործող առողջապահական ապահովագրության համակարգում բուժաշխատողի վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի բարդությանը, մասնագիտական ու իրավական պատասխանատվությանը և բժշկական ռիսկի մակարդակին։
Այսօր բժիշկը ստիպված է աշխատել՝
▪️ ավելացված ծանրաբեռնվածությամբ,
▪️ մեծ հաշվետվական բեռի տակ,
▪️ մշտական ստուգումների ու տուգանքների ռիսկով,
բայց առանց համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների։
Սա ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլ ուղիղ սպառնալիք բուժօգնության որակին։ Ցածր վարձատրությունը խրախուսում է բուժաշխատողների արտահոսքը, մասնագիտական այրումը և երբեմն նաև կոռուպցիոն վարքագծի ռիսկերը։
Այս համակարգում պարտվողը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Պարտվում է հիվանդը։
Պարտվում է բժիշկը։
Պարտվում է պետությունը՝ իր իսկ քաղաքական որոշումների հետևանքով։
Այս քաղաքականությունը անհապաղ վերանայվելու անհրաժեշտություն ունի, քանի որ այն արդեն վնաս է հասցնում ոչ թե ապագայում, այլ այստեղ և հիմա՝ մարդու առողջությանը, բժշկի արժանապատվությանը և պետության վստահությանը։