Վարազդատ Լալայանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթող – Armenia Today

Աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Հայաստանի ծանրամարտի առաջնությանը 110 և ավելի քաշային կարգում չեմպիոն է դարձել, հայտնել են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։

Նա դարձել է չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 440 կգ արդյունք։

Սիմոն Մարտիրոսյանը գրավել է երկրորդ տեղը՝ երկամարտում գրանցելով 405 կգ արդյունք, Աշոտ Մովսիսյանը երրորդ տեղում է, նա երկամարտում գրանցել է 377 կգ արդյունք։

Կանանց մրցապայքարում հաղթողներ են դարձել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 կգ), Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ), Տաթև Ակոպյանը (+86 կգ)։

Հայաստանի առաջնությունն անցկացվել է Երևանում՝ փետրվարի 12-ից 15-ը։ Վերջին օրը որոշվել են 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերի հաղթողները։

Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի Բաթումում՝ ապրիլի 19-ից 26-ը, իսկ աշխարհի 2026 թվականի առաջնությունը՝ Չինաստանի Նինգբոյ քաղաքում՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը։

Leave a Comment