Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2 անգամ։
«Ընդհանուր դեպքերի գրեթե 81%-ը կազմում են 0-18 տարեկանները:
Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի հարուցիչներ»։
