Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ․ նա վերահաստատել է դիրքորոշումը հավաքական վերադարձի վերաբերյալ


Սպորտ


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Իտալիայի Ա Սերիայի «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը, որից հետո հանդիպում է ունեցել միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ ​Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը վերահաստատել է, որ կարիերայի այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային ելույթների վրա:

​Նշվում է, որ Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը քննարկել են նաև եվրոպական և հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:


Leave a Comment