Իլհամի «խաղաղությունը» – BlogNews.am



«France 24»-ին Նիկոլի մեծն է հարցազրույց տվել ու հասկացրել, որ ՔՊ-ի կողմից քարոզվող խաղաղությունն իրականում միֆ է. Արցախի՝ Բաքվում բռնադատված առաջնորդներին անվանարկել է տարբեր մակդիրներով՝ նրանց ահաբեկիչ ու պատերազմական հանցագործ հայտարարելով ու խստորեն մերժելով համաներման տարբերակը: Բացի այդ՝ առաջ է տարել «Արևմտյան Ադրբեջանի» մասին հեքիաթը՝ հասկացնելով, որ չեն հրաժարվել հարյուր հազարավոր ադրբեջանցիներին «Արևմտյան Ադրբեջան» վերադարձնելու մտքից: Միաժամանակ Աննայի ընկերուհու ամուսինը չի ցանկացել ընդունել Բաքվի հասցեին հնչող մեղադրանքներն ու հայտարարել է, թե արցախցիներն իրենք են կամովին լքել Ղարաբաղը մի դեպքում, երբ Ադբեջանն առաջարկել էր քաղաքացիություն ընդունել ու ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը:

Իլհամի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Բաքվի որդեգրած «երկաթյա բռունցքի» ռազմավարության շարունակական դրսևորման արտահայտություն. Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել, ինչը նշանակում է, որ ՔՊ-ի «խաղաղության օրակարգը» շարունակում է մնալ սնանկ՝ չնայած հակառակի մասին իշխանական պրոպագանդային:

Իլհամը հասկացրել է, որ Բաքվի համար խաղաղությունը հայ ժողովրդի կողմից սեփական պատմության, ինքնության և իրավունքների ուրացման վրա հիմնված նոր իրականությունն է: Նա արցախյան պայքարը հավասարեցրել է նացիզմին՝ դրանով իսկ զրկելով այն լեգիտիմությունից: Փոխարենը փորձել է լեգիտիմացնել «Արևմտյան Ադրբեջանի» մասին կեղտոտ ասքը. Բաքվին դա պետք է Հայաստանի ներքին գործերին անմիջական միջամտության իրավունք ձեռք բերելու համար:

Աներկբա է՝ Իլհամին պետք է այնպիսի խաղաղություն, որի պայմաններում Հայաստանի ապամոնտաժումը դառնում է անընդհատ պրոցես մինչև այն պահը, երբ պետություն փաստացի այլևս գոյություն չի ունենա, և ամենամեծ ցավն այն է, որ Նիկոլն իր «դաբրոն» տվել է՝ իշխանությունը պահպանելու դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment