Հայաստանում Youtube-ի մոնետիզացիան, ամենայն հավանականությամբ, կակտիվացվի ապրիլի վերջին–մայիսի սկզբին․ նախարար

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ երկար ժամանակ բանակցել են Google-ի և YouTube–ի հետ

Հայաստանում Youtube-ի մոնետիզացիան, ամենայն հավանականությամբ, կակտիվացվի ապրիլի վերջին–մայիսի սկզբին․ նախարար


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում YouTube–ի մոնետիզացիան, ամենայն հավանականությամբ, կակտիվացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ։


«Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություններ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով», – նշեց Հայրապետյանը։


Նախարարը տեղեկացրեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան գարնանը կակտիվացվի։

Leave a Comment