Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի. Գալուզինը ևս կմասնակցի

Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի. Գալուզինը ևս կմասնակցի

Ռուսաստանի պատվիրակությունը Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կընդլայնվի․ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս անգամ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց բացի, դրա մեջ կներառվեն փոխնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ», – ասել է նա։

Պեսկովը պարզաբանել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական ​​կապի մեջ է բանակցողների հետ և նրանց հրահանգներ է տալիս։ Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել հիմնական հարցեր, այդ թվում՝ տարածքային։

«Մեդինսկին մնում է Ռուսաստանի բանակցային պատվիրակության ղեկավարը և չի մասնակցել Աբու Դաբիում կայացած հանդիպումներին, քանի որ այնտեղ քննարկումը կենտրոնացած էր ռազմական ոլորտին վերաբերող անվտանգության հարցերի վրա»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment