Փհենյանում, ի հիշատակ Կուրսկում զոհվածների, տեղի է ունեցել նոր փողոցի բացման արարողություն

Փհենյանում, ի հիշատակ Կուրսկում զոհվածների, տեղի է ունեցել նոր փողոցի բացման արարողություն

ԿԺԴՀ մայրաքաղաքում ավարտվել է Սաբել (Նոր աստղ) փողոցի կառուցումը՝ ի պատիվ «արտասահմանյան ռազմական գործողության հերոս մարտիկների»․ հաղորդել է KCNA հյուսիսկորեական լրատվական գործակալությունը: Հաղորդման մեջ այս գործողության վայրը չի նշվում: Սակայն ռուսական ТАСС-ը հաղորդում է, որ խոսքը «Կուրսկի շրջանը ուկրաինացի զինյալներից ազատագրման մասին է»։

Հյուսիսկորեական գործակալությունը հայտնել է, որ փողոցում կապրեն զոհված զինծառայողների ընտանիքները: Այս մեծածավալ բնակելի համալիրը Փխենյանի ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերից մեկն է, որի շինարարությունը նախաձեռնել է Կիմ Չեն Ընը։

ԿԺԴՀ առաջնորդը ներկա է եղել արարողությանը. նա Սաբել փողոցն անվանել է «հերոսական դարաշրջանի խորհրդանիշ» և բնակարանի օրդերները հանձնել զոհերի ընտանիքներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment