Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե 2.5-ից 4 սմ։ Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Հուսամ՝ գիտակից մարդիկ հասկանում են, որ ատկատով անորակ փռված ասֆալտի քանդվելը աղից չէ, այլ հենց անորակ կատարված աշխատանքի հետևանքն է։
Թափանցիկության համար ներկայացնում եմ Գայի պողոտայի ասֆալտապատման գնման ծածկագիրը՝ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-25/3, որով ցանկացած մարդ կարող է ստուգել իմ հրապարակած տեղեկության իսկությունը»։