16 փետրվարի 2026 – 13:13 AMT
PanARMENIAN.Net – Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է, որ առկա են առավել վտանգավոր փոսեր, որոնց պետք է առաջնահերթություն տալ՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչու է միայն այժմ հիշվում իր կողմից 3-4 օր առաջ հնչեցված առաջարկի մասին:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն ասել է․ «Մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է», հայտնում է Auroranews.am-ը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հայտնել է, որ ուրբաթ օրվանից մեկնարկել են բուն փոսալցման աշխատանքները։
«Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում ասֆալտապատվել է 2100 քմ տարածք, արվել են 1000-ից ավելի տեղային լուծումներ: Ահազանգերի թիվը 300-ից անցել ,- ասել է Թևանյանը:
Գաբրիելյանը հավելել է, որ Շիրակի փողոցում առկա խոշոր փոսերի մասով դեռ աշխատանքներ չեն իրականացվել, սակայն այսօրվանից նախատեսվել է սկսել մեծ փոսերի լցման գործընթացը։
Վերջին շրջանում մեծ դժգոհություն է առաջացել Երևանում երթևեկելի հատվածում մեծաքանակ փոսերի առաջացման պատճառով, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելու պես: Երևույթն առկա է նաև այն փողոցներու, որտեղ ասֆալտապատում է արվել 2025-ի երկրորդ կեսին: