Մխիթար Հայրապետյանը հայտնել է, թե երբ կակտիվանա Youtube-ի մոնետիզացիան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում YouTube–ի մոնետիզացիան, ամենայն հավանականությամբ, կակտիվացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտնում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը։
«Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություններ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով» – նշեց Հայրապետյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան գարնանը կակտիվացվի։