Ժնևում ռուսական «ՌԻԱ»-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ։
«Ուկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, Ժնևում։ Իրանի հետ բանակցությունները կանցկացվեն Օմանի միջնորդների մասնակցությամբ», – ասել է նա։
Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուկրաինայում խաղաղության բանակցությունները կշարունակվեն փետրվարի 17-18-ին։
Իրանի ԱԳ նախարարը ավելի վաղ հայտնել է, որ փետրվարի 17-ին Ժնևում կանցկացվեն Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ իրանական միջուկային հարցի շուրջ։
