ՌԴ-ում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է արձանագրվել Թաիլանդից ժամանած զբոսաշրջիկների մոտ, նրանք հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ռոսպոտրեբնադզորի միջտարածաշրջանային վարչությունը տեղեկացնում է Թաիլանդի Թագավորություն զբոսաշրջային ուղևորությունից վերադարձած քաղաքացիների մոտ կապիկի ծաղիկ հիվանդության լաբորատոր հաստատված երկու դեպքի հայտնաբերման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հիվանդները անմիջապես տեղափոխվել են վարակիչ հիվանդությունների ստացիոնար բաժանմունք։
Նշվում է նաև, որ հիվանդացած զբոսաշրջիկների վիճակը բավարար է, կյանքին վտանգ չկա։ «Պացիենտների վիճակը բավարար է, կյանքի համար սպառնալիք չկա»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնել է, որ հայտնաբերվել է հիվանդների հետ շփված անձանց շրջանակը, նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ։ «Կոնտակտավոր անձանց շրջանակը հաստատված է, նրանք մշտական բժշկական վերահսկողության տակ են»,- նշվում է հաղորդագրությունում։
Ռոսպոտրեբնադզորում հայտարարել են, որ այս դեպքերի հայտնաբերումից հետո հիվանդության տարածումը կանխվել է։
