«Եթե Սիմոնյանը չհիմնավորի ասածը, զրպարտության համար դատելո՞ւ եք»․ Լիզա Ճաղարյան

«Եթե Սիմոնյանը չհիմնավորի ասածը, զրպարտության համար դատելո՞ւ եք»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի փոքրիկ ՆՈՂՂՂՂԿԱԼԻ հատված լսեցի «Дождь»-ով Հայաստանի ԱԺ նախագահ կոչեցյալի հարցազրույցից։ Չեմ կրկնի, սիրտս խառնում է։ Ընդամենը հարց Հայաստանի դատախազությանը, ԱԱԾ-ին՝ կանչե՞լ եք հարցաքննության պարոնին և պահանջել, որ անհերքելի ապացույցներ ներկայացնի Հայաստանի Առաքելական եկեղեցու դեմ օտարների առաջ իր «մաքրամաքուր հոգու ճիչը» սփռելու համար։ Եվ եթե կետ առ կետ չհիմնավորի իր ասածը «չորս-հինգ» մանկապիղծի մասին, զրպարտության համար դատելո՞ւ եք նրան։
Հնարավո՞ր է, որ մանկապիղծներ լինեն Եկեղեցում։
Հնարավոր է։
Հնարավո՞ր է, որ կառավարությունում էլ լինեն։
Հնարավոր է։
Դատե՞լ եք որևէ մեկի։
Ո՛չ։
«Չորս-հինգ հոգի». դե հա՛, եղածը մանկապի՞ղծ չի՝ մի հատ պակաս, մի հատ ավելի, ի՞նչ կարևոր է։ Ոնց որ կարևոր չի՝ քանի զոհ ենք ունեցել 2020-ի պատերազմում. կլյուչնիկի ասած՝ «հիսուն էս կողմ, հիսուն էն կողմ»»։

Հիշեցնենք՝ «Дождь»-ի եթերում Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել էր. «Ասենք, որ որևէ երկրում, եթե պարզվի, որ x անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, եթե իրավապահ մարմինները արձագանքեն դրան կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա հարձակում կլինի՞ եկեղեցու վրա: Չի կարելի թաքնվել այս սև սքեմի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և երբ գան քո հետևից, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»:

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան

Leave a Comment