Հայաստանի օկուպացված տարածքների հարցը բարձրաձայնվել է, և կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում,- հայտարարել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով ադրբեջանական քաղհասարակության հետ վերջին հանդիպմանը։
«Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Հաշվի առնելով, որ նախորդը Ադրբեջանի տարածքում է տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, հաջորդը Հայաստանի տարածքում տեղի կունենա»,- ասել է նա։
