ԱՄՆ-ում երկրորդ կիրակին անընդմեջ ակցիա է անցկացվել ի պաշտպանություն Գարեգին Բ-ի

Միացյալ Նահանգների Բըրբանք քաղաքում հայերն ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի: Նմանատիպ ակցիա իրականացվել էր նաև նախորդ կիրակի:

Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանի հարակից Սրբոց Ղևոնդաց եկեղեցու մոտ կայացած ակցիայի մասնակիցներն ունեին պաստառներ Գարեգին Երկրորդ վեհափառի նկարներով, «Ոչ Նիկոլի «բարեփոխմանը. STOP», «Ձեռքերդ հեռու Վեհափառից» և այլ գրառումներով:

Մասնակիցներից մեկը հայտարարել է, որ հավաքվածները եկել են ի պաշտպանություն կաթողիկոսի աղոթք ասելու, որը, նրա խոսքով, եկեղեցու ներսում չի հնչում:

Դատախազությունը փետրվարի 14-ին քրեական գործ էր հարուցել Մասիացիոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի դեմ՝ դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, որը կարգալույծ էր հայտարարվել։ Գործի շրջանակներում Գարեգին Բ-ին արգելվել է լքել Հայաստանը։ Նրա փաստաբանի խոսքով՝ այս միջոցառումը նպատակ ունի խափանել Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսների ժողովը։

Leave a Comment