16 փետրվարի 2026 – 10:55 AMT
PanARMENIAN.Net – «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ընթացքում դրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա ընդգծել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական գնահատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որոշում են կայացրել ԱԺ ընտրություններին մասնակցել այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: