Ռուսական բանակը Բրյանսկում խոցել է ավելի քան 170 անօդաչու թռչող սարք


Միջազգային


Բրյանսկի մարզի վրա հարձակումը շարունակվում է ավելի քան 12 ժամ, որի ընթացքում ռուսական ուժերը խոցել են ավելի քան 170 անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը իր Telegram ալիքում։

«Մեր մարզի վրա թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը շարունակվում է ավելի քան 12 ժամ», – հայտնել է Բոգոմազը։

Նահանգապետը նաև հայտնել է տարածաշրջանում էլեկտրաէներգիայի և ջերմամատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով։

«Բրյանսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին թշնամու հարվածի հետևանքով ջերմամատակարարումն ու էլեկտրաէներգիան անջատվել են Բրյանսկ քաղաքի որոշ հատվածներում», – գրել է Բոգոմազը իր Telegram ալիքում։


Leave a Comment