Թեհրանը պատրաստ է. ԱԳ փոխնախարար

Թեհրանը պատրաստ է. ԱԳ փոխնախարար

Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թահտ-Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի հասնելու փոխզիջումային տարբերակներ քննարկել, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի խոսել պատժամիջոցների վերացման մասին։

ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ հենց Իրանն է դանդաղեցնում երկարատև բանակցությունների առաջընթացը։

Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնագիր կնքել, սակայն Իրանի հետ դա «շատ դժվար է անել»։

Սակայն BBC-ին տված հարցազրույցում Թահտ-Ռավանչին նշել է, որ այժմ «գնդակը Ամերիկայի դաշտում է, և նրանք պետք է ապացուցեն, որ ցանկանում են համաձայնագիր կնքել»։ Նա հավելել է. «Եթե նրանք անկեղծ են, ես վստահ եմ՝ մենք կհասնենք համաձայնագրի»։

Իրանցի դիվանագետը հիշեցրել է Թեհրանի որպես փոխզիջման ապացույց ուրանի հարստացումը 60%-ի հասցնելու մասին առաջարկը։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր ծրագրի հետ կապված այլ հարցեր, եթե նրանք պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին», – ասել է Թահտ-Ռավանչին։ Նա չի հստակեցրել՝ խոսքը բոլոր պատժամիջոցների վերացման մասի՞ն է, թե՞ միայն որոշների։

Ինչ վերաբերում է 2015 թվականի միջուկային համաձայնագրով սահմանված՝ երկրից 400 կգ-ից ավելի բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանման հարցին, Թահտ-Ռավանչին ասել է. «Դեռ վաղ է խոսել դրա մասին»։

 

Leave a Comment