Հայ ըմբիշները Քիշնևում կայացած միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել – Armenia Today

Հայ ըմբիշները Քիշնևում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում նվաճել են ութ մեդալ, հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականի կազմում մրցմանը մասնակցել են տասնմեկ մարզիկներ։ Մրցաշարի ոսկե մեդալակիրներն էին Գարիկ Ղազարյանը (61 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ) և Հակոբ Հակոբյանը (97 կգ)։

Արման Հարությունյանը (57 կգ), Սամվել Գևորգյանը (61 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)՝ բրոնզե մեդալներ։

Մրցաշարին մասնակցել են ութ երկրների 136 ըմբիշներ։

Leave a Comment