ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում ձերբակալել է Veronica III-ը, որի անձնակազմը կասկածվում է ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեջ, հայտնել է РБК-ն՝ հղում անելով Պետնագոնին։
Ինչպես նշել է գերատեսչությունը, նավը փորձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված «կարանտինը խախտել»։ Wall Street Journal-ը նշել է, որ կարանտինը վերաբերում է նախագահի կողմից 2025 թվականի դեկտեմբերին հայտարարված վենեսուելական նավթային տանկերների ծովային շրջափակմանը։
ԱՄՆ զինված ուժերը նավը հետապնդել են Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ԱՄՆ Հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարության (INDOPACOM) պատասխանատվության գոտում։
