Aurora News | Հայաստանում աճել է մանկական քաղցկեղների թիվը

Քաղցկեղը երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Մանկական քաղցկեղի ախտորոշումից հետո ողջ մնալու հավանականությունը կախված է այն երկրից, որտեղ երեխան ապրում է. բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ավելի քան 80%-ը բուժվում է, սակայն ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում՝ այդ թիվը 30%-ից պակաս է։ Այս մասին են տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջից։

Վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղն ավելի հավանական է, որ կարձագանքի արդյունավետ բուժմանը և կհանգեցնի ապրելիության ավելի մեծ հավանականության, դժվարությունների նվազեցման, ինչպես նաև հաճախ ավելի էժան և պակաս ինտենսիվ բուժման: Քաղցկեղով երեխաների կյանքում կարելի է զգալի բարելավումներ կատարել՝ քաղցկեղը վաղ հայտնաբերելով և խնամքի ուշացումներից խուսափելով: Ճիշտ ախտորոշումը կարևոր է քաղցկեղով երեխաների բուժման համար, քանի որ յուրաքանչյուր քաղցկեղ պահանջում է բուժման հատուկ ռեժիմ, որը կարող է ներառել վիրահատություն, ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա:

Ըստ «Հերացի» վերլուծական կենտրոնի կատարած հետազոտությունների

«2025թ.-ի ԱԱԻ տարեգրքի տվյալների`ՀՀ-ում կյանքում առաջին անգամ ախտորոշված ՉՆ պացիենտների սեռատարիքային բաշխվածության, 2024 թվականին մինչև 18 տարեկան երեխաների մոտ ախտորոշվել է քաղցկեղի 133 դեպք, որից 69-ը տղաների, իսկ 64-ը աղջիկների մոտ:

Դեպքերի ավելացման թիվն ավելի շատ է 15-17 տարեկանների խմբում, մասնավորապես 2010 թվականին արձանագրված դեպքերի ցուցանիշը, 100.000 բնակչի հաշվով, կազմել է 46.0, իսկ 2024թ.-ին ցուցանիշը եղել է 146.0, որը 3 անգամ գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշին:

0-14 տարեկանների դեպքում` 2023 թ.-ին ախտորոշված չարորակ նորագոյացությունների ցուցանիշը եղել է 8.7, 2024 թ.-ին այն դարձել է 18.7։ Համեմատության համար նշվում է նաև, որ որ 2010թ.-ին ցուցանիշը եղել է 9.8։

2024 թվականին կյանքում առաջին անգամ ՉՆ ախտորոշվել է մինչև 18 տարեկան 133 անձի մոտ, որից 69-ը տղաներ են, 64-ը` աղջիկներ։

«Իգական սեռի երեխաների մոտ առավել տարածված են եղել քաղցկեղի հետևյալ տեսակները` կրծքագեղձի, ձվարանի, լյարդի և ներլյարդային ուղիների, իսկ արական սեռի մոտ` շագանակագեղձի, շնչուղիների, բրոնխների, թոքի և լյարդի ու ներլյարդային ուղիների»,- նշված է հետազոտությունում»։

Նշվում է, որ 2010թ.-ին գրանցված 9.8 ցուցանիշը մոտ 1.9 անգամ բարձրացել է 2024թ.-ին` դառանլով 18.7, և հատկանշական է 2023 և 2024թթ.-ի ընթացքում, այսինքն մեկ տարում գրանցված աճը` մասնավորապես 2023թ.-ի ցուցանիշը` 8.7-ը, կրկնապակվել է 2024թ.-ին` դառնալով 18.7, որն անհանգստության և մտահոգության առիթ է ստեղծում:

Leave a Comment