Անկել է բրիտանական ԱԳՆ-ի նախկին «գլխավոր մկնորսը»

Անկել է բրիտանական ԱԳՆ-ի նախկին «գլխավոր մկնորսը»

Բերմուդայում անկել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին «գլխավոր մկնորսը»՝ Պալմերսթոնը։ Լուրը հրապարակվել է նրա X սոցիալական հարթակի էջում՝ նշելով, որ «դիվանագետ-կատուն» անկել է փետրվարի 12-ին։ 

Կատուն 2016 թվականին միացել էր դիվանագիտական ծառայությանը՝ տեղափոխվելով Foreign Office։ Նա իր անունը ստացել էր 19-րդ դարի բրիտանացի վարչապետ և արտաքին գործերի նախարար Վիկոնտ Պալմերսթոնի պատվին։ 2020 թվականին «Պալմերսթոնը» անցել է թոշակի, իսկ 2025 թվականի փետրվարին նշանակվել է Բերմուդայի նահանգապետի «կատվային հարաբերությունների խորհրդատու»։ Նա ապրում էր Բերմուդայի նահանգապետի հետ։

Փալմերսթոնի մահվան կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել նաև Դաունինգ Սթրիթի թիվ 10-ի «գլխավոր մկնորսը»՝ «Լարրի»-ն, ով գրառում է կատարել՝ «Ցտեսություն, հին ընկեր»։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment