ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը։ Սակայն նա նշել է, որ նրանք չեն հայտնաբերվել Նևադայի 51-րդ տարածքում, որը ուֆոլոգների կարծիքով կործանված ԱԹՕ-ների և այլմոլորակայինների մարմինների պահեստավորման վայր է։
«Նրանք (այլմոլորակայինները – խմբ.) իրական են, բայց ես նրանց չեմ տեսել, և նրանք թաքնված չեն 51-րդ տարածքում։ Ստորգետնյա կառույցը գոյություն չունի, եթե որևէ հսկայական դավադրություն այն թաքցնում է Միացյալ Նահանգների նախագահից», – ասել է Օբաման բլոգեր Բրայան Թայլեր Քոհենի փոդքասթում։
Այսպես կոչված «51-րդ գոտին» իրականում Էդվարդսի ռազմաօդային բազայի Նևադայի փորձարկման և վարժանքների կենտրոնի մի մասն է, որը գտնվում է Լաս Վեգասից մոտավորապես 130 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ ԱՄՆ զինված ուժերը պաշտոնապես այս վայրը անվանում են Գրում լիճ (անունը ստացել է մոտակա չոր աղի լճի անունով) կամ Հոմի օդանավակայան։ Մուտքը խստիվ արգելված է, և տարածքը պահպանվում է զինված զորքերի կողմից։