Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հանդիպում են ունեցել։
Քննարկման ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է ռազմաճակատում իրավիճակի, ռուսական հարձակումների և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասների վրա, նաև քննարկվել է ձմռան ընթացքում Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության հրթիռներով աջակցելու հնարավորությունները։
Ռուբիոն և Զելենսկին անդրադարձել են են ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլին, որը նախատեսված է անցկացնել Ժնևում փետրվարի 17-18-ին։
«Կարևոր է, որ Ժնևում նախատեսված բանակցությունները լինեն արդյունավետ, և ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին կառուցողական մոտեցման համար», – հանդիպումից հետո ասել է Զելենսկին։ «Մենք նաև անդրադարձել ենք քայլերի հաջորդականությանը։ Կարևոր է առաջընթաց գրանցել անվտանգության երաշխիքների և տնտեսական վերականգնման հարցերում»։
«Ուկրաինան կարծում է, որ ի վերջո պետք է անցկացվի առաջնորդների մակարդակով հանդիպում՝ ամենաբարդ հարցերը լուծելու համար», – նշված է հայտարարությունում։
Հանդիպումից հետո Զելենսկին նաև հեռախոսազրույց է ունեցել Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրանք քննարկել են առաջիկա բանակցությունները, Աբու Դաբիում կայացած բանակցությունների վերջին փուլերը և Ռուբիոյի հետ հանդիպումը։
