Երեւանի «Փյունիկն» Աբու Դաբիում (ԱՄԷ) ընկերական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
83-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց ռուսական թիմի ռուսաստանցի հարձակվող Դմիտրի Վորոբիեւը։
88-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց երեւանյան թիմի ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։