Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

 

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում  բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հասմիկ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և 52-ամյա Արմեն Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հասմիկ Մ․-ն տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment