Երկու զինվորի մայր, նախարար աշխատող Անահիտ Ավանեսյանը գիշերը հանգիստ է քնում, Բաքվի գերիների մասին ասելիք չունի


Հասարակություն


Հայաստանում այսօր խաղաղություն է, ես` որպես երկու զինվորի մայր, գիշերը հանգիստ եմ քնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հրաժարվելով մեկնաբանություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

«Վարչապետն էլ է ասել, որ այդ թեմայով չենք խոսում, բայց աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ես չեմ մեկնաբանի, Արտաքին գործերի նախարարությանն ուղղեք հարցերը, իսկ Հայաստանում այսօր խաղաղություն է, ես՝ որպես երկու զինվորների մայր, գիշերը հանգիստ եմ քնում»,- ասել է Ավանեսյանը։



Leave a Comment