Վրաստանը չի պատրաստվում վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանը չի պատրաստվում վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Վրացական երկաթուղին»։

««Վրացական երկաթուղին» չի խոսում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային տրանսպորտի վերսկսման մասին»,- նշված է հրապարակման մեջ։

Ընկերության մամուլի ծառայությունը նշել է, որ այդ թեման քննարկման առարկա դարձնելու պատճառ չկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է Աբխազիայի տարածքով երկու երկրների միջև հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։ «Աշխատանքներ են տարվում Կովկասում խախտված բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը»,- նշել է նա։

Այս երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է 2006 թվականից։

Լուսանկարը՝ «Վրացական երկաթուղու» պաշտոնական կայք էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment