13 փետրվարի 2026 – 18:57 AMT
PanARMENIAN.Net – Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցել է 2 մետրը։ Այդ մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը: Շնորհակալություն բնությանը մեզ նման պարգև ընծայելու համար
Այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր Է ջրային պաշարների ձևավորման համար»,-գրել է նա: