Առանց ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր չէ․ Ալիև

14 Փետրվարի, 2026

Առանց ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր չէ, բայց որքան ես գիտեմ ՀՀ-ն նախատեսում է հանրաքվե անցկացնել, ասել է Ալիևը։

«Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ Կարգավորման գործընթացը հաջող է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ երբ այս իրավական ձևականություններն ավարտվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության»,-ասել է նա։

Սպիտակ տանն այդ պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակում է հակամարտության ավարտ․ մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, որը, հուսով ենք, մշտական ​​կլինի։

 

Leave a Comment