Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին. Փաշինյան

Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և էս պրոցեսների խորքային նախաձեռնությունը ՀԱՍԵ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկուսության էդ հանգամանքը ուժեղացնելը և որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը. այսօրվա ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա նոր պատմություն չի. էս պատմության հանգրվաններից մեկը 374 թվականն ա, 1878 թվականն ա, Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետն ա, Բեռլինի կոնֆերանսի 61-րդ կետը։ Մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, և շատ կարևոր է ընդգծել, որ 2026 թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի օրվա դրությամբ, ՀՀ պատմության ընթացքը փոխել ենք։

Ուզում եմ զգուշացնել նաև Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանում ներգրավվելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել»,- Սփյուռքի գործիչների հայտարարության վերաբերյալ սպառնացել է Փաշինյանը։

Leave a Comment