
Երևանում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Փետրվարի 13-ին Սպորտի կառավարման կենտրոնում տեղի ունեցավ առաջնությանը բացումը։
Հայաստանի առաջնությանը մասնակցում է 110 ծանրորդ: ՀԾՖ-ի կողմից կազմակերպված առաջնությունը անցկացվում է նոր ձևաչափով՝ հեռուստաէկրանով ցուցադրվող օնլայն ցուցատախտակով, հատուկ առաջնության համար պատրաստած մեծ մրցահարթակով, հանդիսատեսի ներկա գտնվելու հնարավորությամբ:
Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձան.
48 կգ՝ Քրիստինե Բաբայան (Արարատ)
48 կգ՝ Զեփյուռ Ղազարյան (Էջմիածին)
48 կգ՝ Մանե Ավանեսյան (Քասախ)
53 կգ՝ Իզաբելլա Յայլյան (Երևան)
53 կգ՝ Տանզելա Գրիգորյան (Գյումրի)
53 կգ՝ Արաքսյա Սիրականյան (Գյումրի)
58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (Գյումրի)
58 կգ՝ Միլենա Ավանեսյան (Էջմիածին)
58 կգ՝ Լիանա Ստեփանյան (Երևան)
63 կգ՝ Նատալյա Սարգսյան (Գյումրի)
63 կգ՝ Յուղաբեր Ամրոյան (Գյումրի)
63 կգ՝ Միլենա Գևորգյան (Վանաձոր)
69 կգ՝ Մերի Միսակյան (Քասախ)
69 կգ՝ Ակսաննա Թորոսյան (Գյումրի)
69 կգ՝ Սոֆյա Նաջարյան (Գյումրի)
77 կգ՝ Աննա Ամրոյան (Գյումրի)
77 կգ՝ Ալինա Սուքիասյան (Սևան)
77 կգ՝ Յուլյա Շիրինյան (Երևան)
86 կգ՝ Էմմա Պողոսյան (Գյումրի)
86 կգ՝ Մերի Աղալարյան (Ջրառատ)
+86 կգ՝ Տաթև Հակոբյան (Երևան)
+86 կգ՝ Մերի Թումասյան (Գյումրի)
+86 կգ՝ Նարե Առաքելյան (Արարատ)