Գրիգոր Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Գրիգոր Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝ Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ: 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գուրգեն Յուրիկի Եղիազարյանին 2026 թվականի փետրվարի 16-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment